15/01/2022 20:00
Մի զավակս չկար, մյուսին ճանապարհեցի պատերազմ, ավագ որդիս ասաց՝ հայրենիքն ամենաթանկն է. Անահիտ Չիբուխչյան (Տեսանյութ)
«Ծառայության ողջ ընթացքում հիմնը միշտ հպարտորեն եմ կատարել, պատերազմից հետո հուզվում եմ կատարելիս, որովհետև գիտեմ՝ հայրենիքին տվել եմ ամենաթանկը՝ որդուս՝ Մանվելիս: Կարո՞ղ ես այնքան ուժեղ լինել, որ գիտակցելով զինվոր որդիդ չկա, շարունակես կրել համազգեստդ: Երբ կրտսեր որդիս չկար, չէինք գտնում, ավագ որդիս գնաց Շուշի: Տղաս ասաց, թե իր կյանքը եղբոր կյանքից առավել չէ, հայրենիքն ամենաթանկն է»:
Մանվել Գալստյանի մայրը՝ Անահիտ Չիբուխչյանն ասում է՝ տղանները չեն պարտվել, պարտված կլինեին, եթե ինքը, որպես զավակ կորցրած մայր, հրաժարվեր համազգեստը կրելուց, դադարեցներ ծառայությունը:
Պատերազմում անմահացած Ռաֆո Սահակյանի, Մանվել Գալստյանի, Սամվել Մարուքյանի, Մանվել Մանուչարյանի մայրերը պատմում են իրենց ապրումների, ողբերգությունն ու վիշտը հաղթահարելու որոշումների մասին: