15/01/2022 21:20
Մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի քաղաքացին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է
Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին, հայտնում են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից։
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 14.01.2022թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։