15/01/2022 11:07
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել. հաստատվել է 293 նոր դեպք
Հայաստանում հունվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 377 դեպք, որից 333 հազար 518-ը`առողջացած, 8018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4326 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 5635 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 636 հազար 398-ի: