17/01/2022 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք. մահացել է 1 մարդ
Հունվարի 17-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Կատարվել է 4040 թեստավորում, առողջացել՝ 46 քաղաքացի, գրանցվել է 1 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:
Ընդհանուր կատարվել է 2 644 655 թեստավորում։