17/01/2022 12:35
Պորոշենկոն վերադառնում է Ուկրաինա, որտեղ կկայանա պետական դավաճանության գործով դատավարությունը
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերադառնում է Ուկրաինա։ Նա մեկնում է Վարշավայից։ Կիևում տեղի կունենա դատավարություն, որտեղ նրան հրավիրել են պետական դավաճանության գործով խափանման միջոց ընտրելու համար։
Պատասխանելով РИА Новости-ի թղթակցի հարցին՝ Ուկրաինայի նախկին նախագահն ասել է, որ չի վախենում ձերբակալությունից, քանի որ իր թիկունքում զգում է ճշմարտությունն ու Ուկրաինայի ժողովրդի աջակցությունը։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին պետական դավաճանության գործով կասկածյալ Պորոշենկոն լքել էր երկիրը։