17/01/2022 21:25
Ռուսաստանը մտահոգված է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղում․ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Ի՞նչն է մեզ մտահոգում․ որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և կոնկրետ միջոցառումներ նախանշել` կողմերին աջակցելու մարդկանց միջև շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում», - ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Ռուս դիվանագետը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահներին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: