17/01/2022 17:47
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խոցում են միջին տարիքի մարդկանց. Արա Զոհրաբյան
Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ:
«Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։
«Այն գործիքակազմը, որը կիրառում են իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում է միջին տարիքի մարդկանց, այսինքն՝ աշխատող մարդկանց: Իշխանությունների ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ, այլ գործիքակազմ չունեն» , - ակցիայի ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը։