17/01/2022 18:50
Աշխատանքային միգրանտների տվյալները թաքցնող գործատուները Ռուսաստանում կտուգանվեն մեկ միլիոն ռուբլով
Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքով ապահովելու և նրանց գործունեության բնույթի վերաբերյալ տվյալներ չհայտնելու դեպքում Ռուսաստանի գործատուները կտուգանվեն մեկ միլիոն ռուբլով, տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ն։
«Գործատուները պարտավոր են ծանուցել օտարերկրյա, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին աշխատանքային գործունեության ներգրավելու մասին՝ անկախ նրանց կարգավիճակից, Ռուսաստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատելու հանգամանքից։ Պարտավորությունը չկատարելը կարող է հանգեցնել գործատուի նկատմամբ վարչական պատասխանատվության՝ մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանքի չափով»,- հայտնել է գերատեսչությունը։
Ռուսաստանի գործատուներից պահանջվում է տեղեկատվություն ներկայացնել նաև օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման կամ դադարեցման, բարձր որակավորում ունեցող օտարեկրացի մասնագետներին վճարվող աշխատավարձի վերաբերյալ։