17/01/2022 19:32
Համաշխարհային տնտեսությունը հաղթահարում է ճգնաժամը․ Սի Ծինփին
Համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս լճացումից, բայց դեռ բազմաթիվ սահմանափակող գործոններ կան, «Դավոսյան օրակարգ» առցանց քննարկման ժամանակ հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
«Համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, միևնույն ժամանակ բախվում է սահմանափակող բազմաթիվ գործոնների։ Համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաները քաոտիկ վիճակում են, առանցքային նշանակության ապրանքների գնաճ է նկատվում»,- ասել է նա։
Սի Ծինփինը նշել է, որ հումքային ապրանքների գնաճից բացի, կա էներգակիրների մատակարարումների դեֆիցիտ, առաջանում են ինֆլյացիայի ռիսկեր։