17/01/2022 13:09
Այսօրվա «հերոսը» այն ժամանակ նմանվում էր խոնարհ հարսի. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Իլհամ Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը News.am-ին մեկնաբանել է Ալիևի խոսքերը։
«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած և բանակից ճողոպրած Ալիևը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երևում է, նրան հանգիստ չեն տալիս, և նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից:
Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու», - հարցին արձագանքել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: