18/01/2022 16:21
Նազարբաև. Ես թոշակառու եմ և վաստակած հանգստի եմ Նուր-Սուլթանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զանգվածային անկարգություններից հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին՝ ասելով, որ ինքը թոշակառու է և այժմ վաստակած հանգստի է մայրաքաղաքում։
«2019 թվականին ես նախագահի լիազորությունները փոխանցեցի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից թոշակառու եմ։ Այժմ ես իմ վաստակած հանգիստն եմ վայելում Ղազախստանի մայրաքաղաքում և ոչ մի տեղ չեմ մեկնել», - ասվում է Նազարբաևի հայտարարության մեջ։
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պարզել, թե ով է կազմակերպել Ղազախստանում տեղի ունեցած սպանություններն ու ջարդերը։
Նազարբաեւը նաև վստահեցրել է, որ երկրի վերնախավում հակամարտություն կամ առճակատում չկա։