18/01/2022 16:02
Ադրբեջանցիներին թույլ են տվել տարին մեկ անգամ այցելել Արցախի օկուպացված տարածքներ
Ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ։ Նման որոշում է ընդունել այդ երկրի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայությունը։
Ավտոբուսի տոմսերը հնարավոր կլինի պատվիրել միայն էլեկտրոնային եղանակով:
«Այդ տարածքներ հնարավոր կլինի այցելել տարին մեկ անգամ։ Ուղևորներին տրամադրվում է դժբախտ պատահարներից ապահովագրություն», - հայտարարել են ծառայությունից։
Ավտոբուսները Արցախի տարածքով կանցնեն ոստիկանության ուղեկցությամբ։
Հունվարի 24-ից կիրականացվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի միջքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, Վարանդա-Շուշի, Բարդա-Աղդամ միջազգային օդանավակայաններում ևս փոխադրումներ կիրականացվեն։