18/01/2022 17:55
Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնելու, զորակոչ լինելու է․ Արցախի պետնախարար
Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնելու, որևէ նման որոշում չկա ընդունված։ Զորակոչ լինելու է, որովհետև հակառակի մասին ապացուցող որևէ որոշում կրկին չկա, ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Բնականաբար, Արցախի Հանրապետությունում զորակոչ կլինի։ Զորակոչ չլինելու մասին անգամ քննարկում չկա», - ասել է Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա Բեգլարյանն ասել է.
«Ոստիկանական զորքերը ընդգրկվելու են և՛ ներքին անվտանգության պահպանման, պաշտպանության հարցերում, և՛ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»: