18/01/2022 18:35
Ջրականի ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ջրականի ուղղությունից հունվարի 18–ին հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Արցախի օկուպացված հարավային թևում:
Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ հաստատվել է 1706 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– նշվում է Արցախի ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։