18/01/2022 22:05
Թուրքիա- Նախիջևան գազատարի շինարարությունը մեկնարկելու է այս տարի
Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականին: Նախագծի արժեքը 185 միլիոն թուրքական լիրա է՝ 13,7 միլիոն դոլար, որից 100 միլիոնը կհատկացվի 2022-ին, մնացածը՝ հաջորդ տարի:
Ըստ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի՝ «նախագծի իրականացմամբ լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը»:
Նշվում է, որ նախագիծն իրականացվում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերության՝ «Botaş»-ի և ադրբեջանական «Socar»-ի կողմից: Օրական 1,5 միլիոն խմ թողունակությամբ գազատարի համար Թուրքիա-Նախիջևան սահմանի մոտ կկառուցվի նաև չափիչ կայան:
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները Նախիջևան բնական գազի մատակարարման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են 2020 թվականի դեկտեմբերին: