18/01/2022 16:45
Տեղեկությունը, թե ադրբեջանցիները Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք են գործում, չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին», - ասված է հայտարարության մեջ: