19/01/2022 19:25
Սերգեյ Լավրովը Վարդան Տողանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Վարդան Տողանյանին, տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։
Վարդան Տողանյանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանը պետական պարգևատրման է արժանացել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ավանդի համար։