19/01/2022 14:08
Նազարբաևին զրկել են Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերացնում են նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և երկրի Անվտանգության խորհրդում, ասել է պատգամավոր Կանատ Նուրովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ սահմանադրական օրենքների բոլոր անհրաժեշտ փոփոխություններն ուղարկվել են Սենատ։ Հիմա Անվտանգության խորհրդի նախագահությունն իրավամբ պատկանում է նախագահին՝ ըստ պաշտոնի, այլ ոչ թե անձի։