19/01/2022 20:25
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ թիրախային արտաքին քաղաքականություն վարելու առնչությամբ հայտարարությունը խիստ տեղին և կարևոր է. քաղաքագետ
Չեմ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է օգնել Արցախին՝ իրականացնելու նախաձեռնողական և թիրախային արտաքին քաղաքականություն։ Պատճառն այն է, որ ՀՀ վարչապետը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից և արցախահայության խնդիրներից, և Դավիթ Բաբայանի այսօրվա հայտարարությունը հուսահատ ճիչ է՝ սթափեցնելու ՀՀ իշխանություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Չեմ պատկերացնում, որ Արցախին կհաջողվի առանց օգնության՝ հատկապես առանց ՀՀ օգնության, արտաքին քաղաքականության բնագավառում մեծ հաջողությունների հասնել։ Չնայած պետք է նշել, որ եթե ՀՀ իշխանությունները պաշտոնապես չօգնեն, հայկական սփյուռքն ու արցախյան հիմնահարցին քաջատեղյակ հայաստանյան շրջանակները Արցախին հաստատ մենակ չեն թողնի»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ թիրախային արտաքին քաղաքականություն վարելու առնչությամբ հայտարարությունը խիստ տեղին և կարևոր է։
«Ինչպես տեսնում ենք ՀՀ իշխանությունների համար Արցախյան հարց, որպես այդպիսին, բացարձակապես գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող հակահայ զառանցանքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների դեմ հայտարարություններին արձագանքում են բոլորը՝ բացի Հայաստանից։ Բաքվից հնչող զրպարտություններին, հայկահայ քարոզչությանը Հայաստանում արձագանքում է միայն ՄԻՊ գրասենյակը, բայց ոչ մի դեպքում՝ ՀՀ իշխանությունը»,- նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանն ասել էր.