19/01/2022 09:35
«Հրապարակ». Վիտալի Բալասանյանին սրտի ստենտավորում են արել, Արա Սահակյանին՝ սրտի բաց վիրահատություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երևանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի, ինքնազգացողությունը լավ է։
Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաև քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռևս հիվանդանոցում է, ապաքինման փուլում է»։