19/01/2022 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 563 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հունվարի 19-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 563 նոր դեպք: Կատարվել է 5285 թեստավորում, առողջացել՝ 38 քաղաքացի, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5412 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8025 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1517 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով:
Ընդհանուր կատարվել է 2 654 537 թեստավորում։