20/01/2022 11:09
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Հունվարի 20-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Կատարվել է 5838 թեստավորում, առողջացել՝ 103 քաղաքացի, գրանցվել է 1 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8026 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով:
Մեկ օրում մահացել է 3 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում։