20/01/2022 12:17
«Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի. Վարչապետ (Տեսանյութ)
Ինչպես և սպասվում ու կանխատեսվում էր, քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում ՀՀ-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«4-5 օր անընդմեջ ամենօրյա տոկոսային աճ ենք ունենում, երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ «Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի», - հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, թե կորոնավիրուսի հետ կապված կառավարության իրականացրած սահմանափակումները քննադատությունները որևէ հիմք չունեն։
«Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը», - հայտարարեց վարչապետը: