20/01/2022 14:56
Չավուշօղլու. Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է
Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ քննարկվել են գործընթացն ու նպատակները։ Նպատակը՝ լիակատար նորմալացումն է։ Հայաստանը նույնպես շատ գոհ է դրանից։ Հատուկ ներկայացուցիչներն ուսումնասիրում են, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել։ Աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, քննարկվում են վստահության ամրապնդման քայլերը», - լրագրողներին ասել է Չավուշօղլուն։