20/01/2022 14:14
ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ֆրանսիացի գործեընկերների հետ այցելելու է տարածաշրջան։
«Լավ է վերադառնալ տարածաշրջան Ֆրանսիա-ԵՄ համատեղ այցի շրջանակում՝ Իսաբել Դյումոնի և գործընկերների հետ՝ հետևողական լինելու Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներին: Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների անցկացմանն առաջիկա օրերին», - գրել է Տոյվո Կլաարը։