20/01/2022 20:45
Ղազաստանում անկարգություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային արտոնություններ կտրամադրվեն
Ղազախստանում անկարգություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի մարումը կհետաձգվի երեք ամսով, հայտարարել է Ֆինանսական շուկայի կարգավորման ու զարգացման գործակալության ներկայացուցիչ Ալեքսանդր Տերենտյեվը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ արտակարգ դրության ժամանակահատվածում կիրառվող աջակցության ծրագրերի շրջանակում Ղազախստանի ֆինանսական կազմակերպություններն ու բանկերը վարկեր ունեցողներից տույժ-տուգանքներ չեն գանձի, իսկ անկարգությունների ժամանակ տուժած ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի վճարման ու մարման ժամկետը կերկարաձգվի։
«Վարկերի մարումը 3 ամսով հետաձգվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ժամկետը հաշվարկվում է արտակարգ դրության սահմանման օրվանից սկսած։ Արտոնյալ ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպություններն ու բանկերը տույժ-տուգանքներ չեն գանձի, չեն կապիտալացվի նաև տոկոսային վճարները»,- ասել է Տերենտյեվը։
Նա հավելել է, որ վարկերի վճարման ու մարման հետաձգումը վարկային պատմության վատթարացման հիմք չի հանդիսանա։