20/01/2022 20:55
Մոլդովան մարել է ռուսական գազի դիմաց կուտակված պարտքը
«Մոլդովագազ» ընկերությունը մարել է «Գազպրոմի» ընթացիկ պարտքը՝ երկիր գազի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումից հետո։
««Մոլդովագազը» «Գազպրոմին» է փոխանցել 2022 թվականի առաջին կեսին մատակարարված բնական գազի դիմաց վճարը»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Գազպրոմին» 34 միլիոն դոլար է փոխանցվել, պարտքը մարվել է Մոլդովայի կառավարության աջակցության շնորհիվ, որն այդ նպատակի համար մոտ 26 միլիոն դոլար է հատկացրել։
Ինչպես հայտնի է, «Մոլդովագազը» մեծ դժվարությունների էր բախվել՝ «Գազպրոմի» պարտքը մարելու հարցում, քանի որ գազի ձեռքբերման գինը բարձրացել է՝ 1 000 խմ-ի դիմաց 450-ից հասնելով 646 դոլարի։ «Գազպրոմն» զգուշացրել էր, որ պարտքը չմարելու դեպքում կդադարեցնի երկիր գազի մատակարարումը։ Մոլդովայի կառավարությունը 60 օրով արտակարգ դրություն էր սահմանել էներգետիկ ոլորտում։
Այսօր «Մոլդովագազ» ընկերության նախագահ Վադիմ Չեբանը հայտարարել է, որ ընկերությունը վնասով է աշխատում՝ գազի գնման արժեքի բարձրացման պատճառով, ուստի ստիպված է վառելիքի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել կարգավորող մարմին։
Ըստ կանխատեսումների, սակագնի բարձրացման դեպքում Մոլդովայի սպառողները մեկ խմ գազի դիմաց 0,55 –ի փոխարեն կվճարեն 0,8 ցենտ։