21/01/2022 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք. մահվան դեպքեր չեն արձանագրվել
Հունվարի 21-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք: Կատարվել է 3605 թեստավորում, առողջացել՝ 125 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:
Նախորդ օրվա ընթացքում մահվան դեպքեր չեն գրանցվել:
Ընդհանուր կատարվել է 2 663 980 թեստավորում։