21/01/2022 11:01
Հայաստանը դիտարկում է փոքր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը
Հայաստանը դիտարկում է հանրապետությունում ռուսական նախագծով փոքր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը, ՏԱՍՍ-ին ասել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«Դիտարկվել է փոքր կայանների հարցը։ «ԳեոՊրոՄայնինգ-Արմենիա» համալիրի համար Զանգեզուրում նման կայան կառուցելու հնարավորություն կա», - ասել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում հնարավոր համագործակցության մասին։