22/01/2022 10:40
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք. արձանագրվել է 1 մահ
Հունվարի 22-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք: Կատարվել է 5812 թեստավորում, առողջացել՝ 127 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1520 է. նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։:
Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում։