22/01/2022 11:06
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելու նպատակով հունվարի 28-ին՝ ժամը 06:00-ին Ստեփանակերտից կմեկնեն ավտոբուսներ, «Արցախպրես»-ին տեղեկացրել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
«Ցանկացողները կարող են դիմել «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ գրասենյակ(հասցե՝ Մշակույթի և երիտասարդության պալատի 1-ին հարկ) կամ զանգահարել 077267872 հեռախոսահամարին», -նշել է Ա. Ասրյանը, և հավելել, որ յուրաքանչյուր ընտանիքից գրանցվել կարող են երկուական անձ՝ մինչև հունվարի 26-ը՝ ժամը 13:00-ն։