22/01/2022 16:35
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել Սինգապուրում
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել Սինգապուրում, հայտնում է Straits Times պարբերականը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով մահացածը 92-ամյա կին է։ Նա պատվաստված չի եղել և վարակվել է ընտանիքի անդամից։
Սինգապուրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ համավարակի բռնկման սկզբից երկրում Կորոնավիրուսով վարակվել է 307 813 մարդ, 846-ը մահացել են։