23/01/2022 22:32
Հավանաբար, ՀՀ նախագահը համաձայն չէ որոշ գործընթացների հետ, որոնք կարող են տեղի ունենալ Հայաստանի տարածքում. Վիկտոր Վոդոլացկի
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, չեն փոխվի Արմեն Սարգսյանի՝ երկրի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Վոդոլացկին նշել է, որ Հայաստանի նախագահը մեծ ազդեցություն չի ունենում արտաքին քաղաքական օրակարգի, ներքին գործերի վրա։
«Բոլոր ուժերն ու միջոցները վարչապետի մոտ են։ Նախագահը, հավանաբար, համաձայն չէ որոշ գործողությունների, ներքին գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում, կարող են կամ տեղի կունենան Հայաստանի տարածքում», - ասել է նա։