24/01/2022 11:02
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք. մահվան դեպքեր չեն արձանագրվել
Հունվարի 24-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք: Կատարվել է 4612 թեստավորում, առողջացել՝ 176 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 399 դեպք, որոնցից 334 394-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է:
Նախորդ օրվա ընթացքում մահվան դեպքեր չեն գրանցվել:
Ընդհանուր կատարվել է 2679 525թեստավորում։