24/01/2022 18:49
Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է․ «Bloomberg Economics»
«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան ամենախոցելի տնտեսությունն ունեցող երկրների ցանկում 2-րդն է։
Այդ ցանկում Թուրքիային գերազանցող միակ զարգացող երկիրը Արգենտինան է։
Ցանկն առաջին անգամ հրապարակվել է 2013 թվականի օգոստոսին, իսկ այս տարի, բացի Թուրքիայից և Արգենտինայից, այդտեղ տեղ են գտել նաև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը և Բրազիլիան։
«Bloomberg Economics»-ը հայտնել է, որ իրական հատվածի արտարժութային պարտքը Թուրքիայում բարձր մակարդակի վրա է և ընդգծել, որ այն Բրազիլիայից ավելի տագնապալից վիճակում է։