24/01/2022 13:35
Մարիամ Մկրտչյանը` շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն
Ավարտվել է կանանց 77-րդ առաջնությունը։
Հայաստանի կանանց 77-րդ առաջնության վերջին 9-րդ տուրում բավականին հետաքրքիր պայքար էր ծավալվել 2 առաջատարների՝ Մարիա Գևորգյանի և Մարիամ Մկրտչյանի միջև։ Ի վերջո Մարիամ Մկրտչյանին երկար պայքարից հետո հաջողվեց առավելության հասնել և դառնալ չեմպիոն։
Սուսաննա Գաբոյանին, ով կես միավորով էր ետ մնում առաջատարներից հաջողվեց առավելության հասնել Ասյա Եդիգարյանի դեմ պայքարում և գրավել 2-րդ հորիզոնականը։ Մարիա Գևորգյանը գրավել է 3-րդ հորիզոնականը։