24/01/2022 18:12
Ռուսաստանի կողմից Եվրոպայի գազամատակարարումը նվազեցնելու մասին լուրերը կեղծ են․ Պեսկով
Հրապարակումները, թե իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ռուսաստանը կկրճատի գազի մատակարարումները Եվրոպա, ֆեյք տեղեկատվությունից բարձրացած հիստերիա են, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Սա ֆեյքային հիստերիայի ևս մեկ փայլուն օրինակ է։ Հիստերիա՝ հիմնված կեղծ և սադրիչ բնույթի արտահոսքի վրա»,- ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն, Արևմուտքի հետ հարաբերությունների ամենաբարդ ու ծանր պահերին անգամ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավորն է եղել»։
«Արևելքի և Արևմուտքի միջև դիմակայության ամենածանր պահերին Ռուսաստանն անթերի է կատարել իր պայմանագրային պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։