24/01/2022 15:21
Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը. 12 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։
1. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ - 48 842 019 դրամ
2. «Գազպրոմ Արմենիա» - 47 825 132 դրամ
3. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ - 42 656 806 դրամ
4. «Գրանդ Տոբակո» - 42 157 046 դրամ
5. «Գեոպրոմայնինգ Գոլդ» - 20 839 147
6. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» -20 235 400
7. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» - 18 139 549
8. «ՄՏՍ Հայաստան» - 15 715 402
9. «Ֆլեշ» - 15 482 097
10. «Թեղուտ» - 15 325 378