25/01/2022 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք. արձանագրվել է 6 մահ
Հունվարի 25-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք: Կատարվել է 5713 թեստավորում, առողջացել՝ 155 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 վարակակիր։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8032 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է. Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 6 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 685 238 թեստավորում։