25/01/2022 11:37
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու. Վահագն Հովակիմյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը վստահեցնում է` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն էլ լինելու:
Իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ընդդիմության մեկնաբանությունները կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ նույնական են:
«Կամ դրանք որակվում են քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածն ինչ-որ առողջական խնդիրներ ունի ու այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում ու փորձում խափանման միջոցները փոխել», - ասաց նա:
Ըստ պատգամավորի` այսօրվա ընդդիմության իշխանության օրոք է Հայաստանում եղել քաղբանտարկյալներ, ինչն արձանագրվել է միջազգային ատյաններում:
Հիշեցնենք`Ազգային ժողովում երեկ ՄԻՊ-ի ընտրության հարցի ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ընդդիմությունը, սակայն, սեփական օրինակներով ապացույցներ էր ներկայացրել ու պնդել, որ իրենց թիմակիցները քաղբանտարկյալ են: