25/01/2022 10:33
Հովհաննես Բաչկովը բրիտանացի մարզչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտին
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը սկսել է պատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաչկովը սոցցանցերի իր էջերում լուսանկար է տեղադրել MTK Global մենեջերական ընկերության գլխավոր մարզիչ բրիտանացի Դեննի Վոանի հետ:
Մարզիչն էլ իր հերթին գրել է, որ ինքն է հայ բռնցքամարտիկին նախապատրաստելու մարտին Դուբայում կայանալիք մենամարտին: «Բաչկովը ուժեղ հայ է, և ապագա աշխարհի չեմպիոն»,- գրել է Վոանին:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Բաչկովն իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին: