25/01/2022 16:10
«Օմիկրոն»-ի ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, սակայն ի հայտ է գալիս նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ
Արագ տարածվող Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակը ողջ աշխարհում հանգեցրել է վարակի աննախադեպ աճի։
Հետազոտությունների վաղ արդյունքները ցույց են տալիս, որ «Օմիկրոնի« հոսպիտալացման վտանգն ավելի փոքր է, քան «Դելտա» ենթատեսակինը։
ԵՊԲՀ Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի գնահատմամբ` հիվանդացության դեպքերի ավելացումը խոսում է հիվանդության ակտիվացման մասին:
Վարակելիության աստիճանը բարձր է և «Օմիկրոնը» չպետք է անտեսվի որպես «մեղմ» ենթատեսակ:
Ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, սակայն «Օմիկրոն»-ի դեպքում ի հայտ է գալիս նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ:
Մասնագետները նշում են, որ հիվանդության բարդացումը կանխելու միակ միջոցը պատվաստումն է: