25/01/2022 10:15
Իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ. իրանագետ
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հարց է հնչեցրել՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ:
Ըստ Ոսկանյանի՝ այն նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև, առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։
«Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից»,-նշել է իրանագետը: