25/01/2022 10:05
Ռուսաստանցիները 2021 թվականին ամենից հաճախ Հայաստան են մեկնել COVID-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար
Հայաստան, Ղրղզստան, Բուլղարիա և Խորվաթիա տոմսերի վաճառքը, որտեղ կարելի է կորոնավիրուսի դեմ պատվաստվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից հաստատված պատվաստանյութով, հասել է գագաթնակետին 2021թվականին, հայտնում է Ozon Travel ծառայությունը:
«Ozon Travel-ի տվյալներով՝ 2021 թվականին Երևանը ռուսների համար ամենաշատ այցելվող արտասահմանյան քաղաքն էր։ Պատվաստվելու համար Մոսկվայից Երևան կարելի է այցելել մեկ օրով, օրական մի քանի թռիչք կա։ Օտարերկրացիների համար առաջարկում են երկու դեղամիջոց՝ Moderna և AstraZeneca, բոլոր պատվաստանյութերը երկբաղադրիչ են, ուստի պետք է երկու անգամ գալ, երկրորդ բաղադրիչից հետո կտրամադրեն եվրոպական սերտիֆիկատ», - ասացին ծառայությունից։
Ընկերությունից պարզաբանել են, որ զբոսաշրջիկները կարող են պատվաստվել Երևանում՝ շարժական ցանկացած կետում։ Ծառայությանը կարող եք նախապես գրանցվել EarlyOne հավելվածի միջոցով։