26/01/2022 20:23
Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով վճիռը։ Դատարանի որոշմամբ՝ Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։
Դատարանի վճռում նշվում է․
«Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ, որպես կապակցված խափանման միջոցներ կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը և գրավը։ Գրավի չափ սահմանել 2 միլիոն ՀՀ դրամը։ Գրավի և ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցների համար անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո մեղադրյալ Աշոտ Հրանտի Մինասյանին անհապաղ ազատ արձակել կալանքից»։
Դատական նիստին ներկաները ծափահարությամբ ողջունեցին դատարանի որոշումը։