26/01/2022 10:50
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք. արձանագրվել է 1 մահ
Հունվարի 26-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք: Կատարվել է 7721 թեստավորում, առողջացել՝ 147 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 վարակակիր։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 696-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 408 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8033 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է։
Նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 1 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 692 959 թեստավորում։