26/01/2022 18:35
Թուրքիան Ադրբեջանից լրացուցիչ ծավալի գազ է խնդրել․ երկրում վառելիքի պակաս կա
Իրանից Թուրքիա գազամատակարարման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով Թուրքիան դիմել է Ադրբեջանին՝ երկիր հավելյալ գազ մատակարարելու խնդրանքով։ Որոշվել է ավելացնել Թուրքիա մատակարարվող գազի ծավալը, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչը։
«Իրանից Թուրքիա բնական գազի մատակարարման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով թուրքական կողմը դիմել է «Azerbaijan Gas Sales Company»-ին՝ վառելիքի ժամանակավոր պակասը լրացնելու համար Թուրքիային գազի լրացուցիչ ծավալ մատակարարելու խնդրանքով։ Ընկերությունը դիտարկել է հայցը, որոշում է ընդունվել եղած հնարավորությունների սահմաններում ավելացնել արտահանվող գազի ծավալը»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։