26/01/2022 21:38
Արցախում հիմնովին վերանորոգվում և ընդլայնվում են ավերածությունների ենթարկված կրթօջախները
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է տարաբնույթ ծրագրեր՝ ուղղված ոչ միայն տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը, այլև ենթակառուցվածքների և կրթական ոլորտի զարգացմանը:
Հիմնադրամից հայտնում են, որ իրականցվում են կենսական ծրագրեր՝ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Հետպատերազմյա շրջանում շենքային խնդիրների պատճառով Արցախի մի շարք բնակավայրերում դադարեցվել էին դպրոցների աշխատանքները, այժմ ավերածությունների ենթարկված կրթօջախները հիմնովին վերանորոգվում և ընդլայնվում են՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:
Վերանորոգվում է Իվանյան համայքնի, Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի դպրոցները: Արցախի պետական համալսարանում ընթանում են 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի կառուցումն ու 4-րդ և 5-րդ մասնաշենքերի վերակառուցումը: