26/01/2022 22:04
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում, միայն մեկում է խախտում հայտնաբերվել
Հունվարի 24-ին և 25-ին ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում:
Խախտում հայտնաբերվել է մայրաքաղաքի միայն 1 կազմակերպությունում՝ հանրային սննդի օբյեկտում, կազմվել է արձանագրություն:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: