27/01/2022 12:40
«Հայաստանի ժողովո՛ւրդ, սթափվե՛ք, եթե մեզ այսօր այսպես են վերաբերվում, մի կարծեք, թե ձեզ ավելի լավ են վերաբերվելու». Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում
Մեր իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ժողովուրդն էլ այս իշխանությունների ոչ ճիշտ դաստիարակության շնորհիրվ հետ է քաշվել իր պահանջներից, կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հադրութից տեղահանված քաղաքացիներից մեկը՝ «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը։
«Մեր առաջարկները չեն լսում, իրենք ինչ ուզում՝ անում են։ Ձեռ են առնում։ Մենք դիմել ենք, որ մեզ տրամադրվող սոցիալական աջակցության չափը բարձրացնեն, իրենք իջեցնում են», - ասաց ակցիայի մասնակիցը՝ անդրադառնալով արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրի 40 ու 20 հազար դրամ աջակցություն թեմային։
Նա հայտարարեց, թե կգնան շտաբ և դիմում կգրեն՝ ասելով, թե հրաժարվում են այդ 20 հազար դրամից։
«Հրաժարվենք, թող ուրախանա մեր կառավարությունը։ Հայաստանի ժողովո՛ւրդ, սթափվե՛ք, եթե մեզ այսօր այսպես են վերաբերվում, մի կարծեք, թե ձեզ ավելի լավ են վերաբերվելու», - ասաց նա։